Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները

Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները
19.04.2019 | 22:52

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարել է քննիչի երեկ կայացված որոշումը՝ ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին՝ ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապահովել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի երկրորդ բաժնի պետ, մայոր Ս. Ոսկանյանին 2019-ի ապրիլի 18-ի՝ «Մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» որոշման կատարումը»,- նշեց նա: Վլադիմիր Կարապետյանը հայտնեց, որ Դավիթ Սանասարյանը պաշտոնանկ չի արվելու՝ վարչապետը հարգում է անմեղության կանխավարկածը:

Դիտվել է՝ 526

Մեկնաբանություններ